Անցյալ շաբաթ ադրբեջանական կողմից հրադադարը խախտել են շուրջ 250 անգամ

Արցախի հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Մեկնաբանել