Միաձայն ընդունվեցին ՀԱԿ-ի թե կանոնադրությունը, թե ծրագիրը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընդմիջումից հետո շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի համագումարը: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Սամվել Աբրահամյանը՝ ընդմիջմանը հանձնաժողովն աշխատել է, քննարկել ներկայացված առաջարկները կուսակցության կանոնադրության վերաբերյալ, առաջարկների մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Կուսակցության կանոնադրության ընդունումը դրվեց քվեարկության: Այն ընդունվեց միաձայն:

Աշոտ Սարգսյանը ներկայացրեց ծրագիրը, որի վրա, ըստ նրա, հանձնաժողովն աշխատել է ամիսներ շարունակ: Ծրագիրը դրվեց քննարկման: Ծրագիրը ևս ընդունվեց միաձայն:

Մեկնաբանել