ՊԲ-ում սպա-հոգեբանների հետ սեմինար-պարապմունք կանցկացվի

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք պաշտպանության նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախ էին այցելել սպա-հոգեբանների հետ «Առաջին հոգեբանական օգնության հնարքների դասավանդման» թեմայով վերապատրաստման սեմինար-պարապմունք անցկացնելու համար. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ հրամանատարը վստահություն հայտնել, որ այս այցը էլ ավելի կկատարելագործի սպա-հոգեբանների ինստիտուտը պաշտպանության բանակում: Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:

Մեկնաբանել