ՀԱԿ-ի ծրագրով՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, ոչ թե՝ ժողովրդին. Ս.Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ և Հայ ազգային կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր համագումարում ներկայացրած բացատրությանը, թե ինչու ՀԱԿ-ը հրապարակում չմիացավ «Ժառանգության» պայքարին: Ներկայացնում ենք Ստյոպա Սաֆարյանի գրառումը.

«Բարև բուրժուազիա

Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս և սպառիչ բացատրում է այս տարիների և հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի և նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը: Տեր-Պետրոսյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:

Սա էական է այն պատճառով, որ ինքը՝ «հեղափոխության» անվանումը ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը և այդ քաղաքական ուժերը չեն կանգնել և չեն կանգնում ժողովրդի կողքին, տեր չեն կանգնում նրա հաղթանակին (Տեր-Պետրոսյանն է հայտարարել, որ ընտրություններում ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին) որովհետև այդ «քաղաքական» ծրագրի համաձայն իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, այլ ոչ թե ժողովրդին՝ ինչպես հռչակում են Բարևի հեղափոխությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ահաև Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի կողքը չկանգնելու միակ, հիմնավոր բացատրությունը: Թե չէ՝ էլ Գասպարյան Վլադիմիր, էլ մոմ վառել, էլ աղոթք, էլ մանկություն, էլ երազանք, էլ «հարգելի Սերժ Սարգսյան»՝ իբրև երկխոսությունից մնացած հուշ, էլ ՀԱԿԿ ծափահարություններ, էլ թատրոն, ……

Այստեղ են ասել՝ բռնվիր Երևան ու երևանցի բուրժուներն են գալիս «փոխելու», «Երևանից սկսելու» ու «Երևանը բուրժուային վերադարձնելու»…

Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բուրժուազիան ինչո՞վ է վատ: Տարոն Մարգարյանն էլ աճող, հասակ առնող մի պուճուր բուրժուա է էլի…

Բարև ազգային բուրժուազիա»: