Պետական բյուջեից 221 մլն դրամ է տրամադրվելու մեդալների և դրանց տուփերի գնման համար:
Քո գրպանից՝ խրախուսանքի համար
Post navigation
Posted in:
Պետական բյուջեից 221 մլն դրամ է տրամադրվելու մեդալների և դրանց տուփերի գնման համար:
Մկրտիչ Կարապետյան Հայաստանի հարկատուների գումարներն ուղղվելու են «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տուրքին։ Մասնավորապես, կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ վճարել բյուջե՝ «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար։ «Շանգրի լա» խաղատունը շահագործում էր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը։ Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո խաղատան նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին, հետագայում ֆինանսների նախարարությունն անվավեր ճանաչեց խաղատան լիցենզիան։ «Օնիրա քլաբ»-ն անցնելով ներպետական ատյանները՝ հասել է ֆինանսների նախարարի հրամանի անվավեր ճանաչելուն, և այժմ պետական տուրքը վճարվելու է հենց լիցենզիան անվավեր ճանաչած ֆինանսների նախարարության կողմից՝ տուրքը չվճարելու հիմքով։ Ընկերությունն իր հեթրին պատճառաբանում էր, որ տուրքը չի կարող վճարել, քանի որ կորոնավիրուսի ընթացքում պարետի համապատասխան […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: «Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ»,- տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ […]
Բայրամովը այցելել է Թեհրան․ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ըստ «Իզվեստիա»-ի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Սյունիքի մարզով անցնելիք ավտոմայրուղու մեծ մասը «Հարավային Կովկասի ամուր կայունության համար ամենամեծ խոչընդոտը Հայաստանի վրա գործադրվող ճնշումն է». Չավուշօղլու
Չարենցավանում վերջին տարիներին ինտենսիվ այգիների հիմնական աճ է նկատվում։ Ներկայում մոտ 90 հեկտարը նման այգիներ են։ Այգեգործների խոսքով՝ կաթիլային համակարգի շնորհիվ էապես կրճատվել է օգտագործվող ջրի ծավալը։ Քանի որ կաթիլային համակարգով հնարավոր է արմատային ջրում իկրականացնել, բարձրանում է նաև բերքատվությունը։
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել անձնագրային բաժիններում հերթերի վերաբերյալ։ Խնդիրը, ըստ Ոստիկանության՝ պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ․ «Հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները»,- ասված է պարզաբանման մեջ։ Ոստիկանությունից նշում են, որ 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ «աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու […]
Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է թույլատրելիություն ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին։ Համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծերի փաթեթի՝ սա հնարավորություն կտա առավել պատշաճ, ամբողջական և բազմակողմանի հարկային հսկողություն իրականացնելու և տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար, հատկապես՝ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող գործարքների վերաբերյալ։ ՊԵԿ-ը որոշման նպատակահարմարությունը հիմնավորում է նրանով, որ հարկային հսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։ Ըստ օրենքի նախագծերի հիմնավորման՝ սա բերում է եկամուտների թերհայտարարագրման բացահայտումների […]
Հունիսի 29-ին Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, ըստ որի՝ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանում։ Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները կճանաչվեն, եթե նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում ՌԴ-ում։ Ըստ Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովի՝ այս քայլով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները։ Երբ և ինչու խնդիրն առաջացավ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները սկսեցին կիրառվել դեռ 2017-ից, երբ այդ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» օրենքը։ Այդպիսով արգելվեց Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել։ Սա, ըստ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանի, […]
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից: Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը 100 հազար դրամ է։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն: Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը […]