Օջալանին հրավիրել են Շվեյցարիա` մայիսի 1-ին ելույթ ունենալու

Շվեյցարիայի մի շարք սոցիալիստական կուսակցություններ, արհիմիություններ և տարբեր խմբեր ներառող «Մայիսի 1-ի կոմիտե» դաշինքից PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հրավիրել են մայիսի 1-ին կազմակերպվելիք միջոցառմանը ելույթ ունենալ որպես գլխավոր բանախոս, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի սոցիալիստական կուսակցությունների և կազմակերպությունների կողմից կազմված «Մայիսի 1-ի կոմիտեի» կողմից Օջալանին ուղարկված հրավերը Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներից կազմված պատվիրակությունը կհասցնի Իմրալը կղզի, որտեղ ցմահ դատապարտված է Աբդուլլահ Օջալանը։

Նշվում է, որ Օջալանին այցելած քուրդ պատգամավորները նրանից վերցրած տեքստը կուղարկեն Շվեյցարիա, որտեղ այն կընթերցվի մայիսի 1-ին։

PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների և պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել և իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։