Միրչա Լուչեսկու. Ուզում ենք, որ Մխիթարյանը մնա Շախտյորում

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ պտտվող լուրերը։

«Ֆուտբոլում այս առումով դժվար է ինչ-որ հստակ բան ասել։ Առայժմ Մխիթարյանի հարցով ոչ մի պաշտոնական առաջարկ չենք ստացել։

Իսկ եթե առաջարկեր լինեին, կարծում եմ՝ կհասնեին ակումբի ղեկավարությանը։ Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ Հենրիխը մնա «Շախտյորում»», – Լուչեսկուի խոսքերն է փոխանցում ակումբիպաշտոնական կայքը։