Օբամայի փոխարեն ելույթ է ունեցել շարքային ամերիկուհի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փոխել է ավանդույթը՝ ժողովրդին դիմելու իրավունքը վստահելով շարքային մի ամերիկուհու, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ-ի նախագահի ամենշաբաթյա ավանդական ելույթը, որը հեռարձակվում է ռադիոյով և հեռուստատեսությամբ, Օբաման վստահել է Նյութաունի տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդի հետևանքով մահացած մի տղայի մորը։

Ֆրենսիս Ուիլերը դողացող ձայնով կոչ է արել աջակցել զենքի շրջանառության վերահսկման խստացման նախաձեռնությանը։ «Օգնեք մեզ անել դա, որպեսզի մեր ողբերգությունը չդառնա ձեր ողբերգությունը»,– ասել է նա։

Ելույթից հետո ամերիկյան մամուլն արդեն հասցրել է մեղադրել Սպիտակ տանը Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու մեջ։ Հենց նրա անդամները պետք է որոշեն զենքի շրջանառության վերահսկման խստացման վերաբերյալ օրենքի ճակատագիրը։

Այն ընդունելու անհրաժեշտության մասին սկսեցին խոսել մի շարք սպանություններից հետո։ Նման դեպքերից մեկն էլ տեղի էր ունեցել նախորդ տարի դեկտեմբերին Նյութաուն քաղաքում, երբ զինված երիտասարդը ներխուժել էր տարրական դպրոց և սպանել 26 մարդու։

Մեկնաբանել