Ռոդենի «Մտածողը» կհանվի աճուրդի

«Սոտբիս» աճուրդային տունը հայտարարել է ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի երեք գործ Նյու Յորքում աճուրդի հանելու մասին:

Աճուրդի հիմնական լոտը լինելու է «Մտածողը», որը վարպետն ստեղծել է 1906թ. ամերիկացի հայտնի հրատարակիչ Ռալֆ Պուլիտցերի պատվերով: Արձանի բարձրութունը 71,5 սմ է, լոտի արժեքը գնահատվում է 8 – 12 մլն դոլար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գոյություն ունի արձանի ավելի քան 20 բրոնզե գիպսե պատճեն: Բնօրինակը Ռոդենն ստեղծել է 1882թ., այն գտնվում է Փարիզում` Ռոդենի թանգարանում:

Նշենք, որ Ռոդենի գործերից մեկը գտնվում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում: