Հռոմի պապը բարեփոխման հանձնաժողով է ստեղծել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի բարեփոխման հատուկ հանձնաժողով է ստեղծել, հայտնում է Rbk.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ Ֆրանցիսկոսը գնացել է Իտալիայի նախագահ Նապոլիտանոյի հետքերով՝ իր 8 «իմաստուն կարդինալներին» հավաքելով հանձնաժողովում, որոնց միջոցով հույս ունի լուծել նախորդ պապից իրեն ժառանգություն հասած խնդիրները:

Այդ խնդիրների շարքում նշվում է Կուրիայի՝ Վատիկանի ադմինիստրացիայի կոռուպցիայի, Վատիկանի բանկում ֆինանսական մեքենայությունների և հերթական սկանդալների զսպումը:

Ընտրվելուց մեկ ամիս անց պապի ձեռնարկած այս քայլն արդեն անվանել են «հեղափոխական». այս կերպ Վատիկանն ունենում է փաստորեն իր նախարարների խորհուրդը:

Վերջինիս առաջին հանդիպումը կկայանա 2013թ. հոկտեմբերին, իսկ գործունեությունը զուտ խորհրդատվական բնույթ կունենա:

Մեկնաբանել