Այսօր Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակն» ընդունել էր Պերմի«Ամկարին»։
Մոսկովյան թիմը հաղթել է 2։0հաշվով։ Առաջին գոլի հեղինակ է դարձել Պավել Յակովլևը (20ր.)։ Երկրորդ գոլը 68-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Սա Մովսիսյանի 4-րդ գնդակն է Մոսկվա տեղափոխվելուց հետո։
Այս խաղից հետո «Սպարտակը» դուրս է եկել Պրեմիեր լիգայի 4-րդ հորիզոնական՝ վաստակելով 40 միավոր։
http://youtu.be/r-S18__M9oU