Ռոնալդուի դուբլն ու Ռեալի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր Բիլբաոյի «Ատլետիկին»։

Հյուրերը հաղթել են խոշոր՝ 3։0 հաշվով։ Երկու գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել մադրիդցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն (2, 68րր.)։ Մեկ գոլ է խփել արգենտինացի Գոնսալո Իգուաինը (76ր.)։

Այս խաղից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակեց 68 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, «Ատլետիկը» 35 միավորով 14-րդն է։

http://www.dailymotion.com/video/xz0c12_ath-0-3-rma_sport

Մեկնաբանել