Մեկնարկել են ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Այսօր՝ ապրիլի 15-ին, մեկնարկել են ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժությունները: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Վեստնիկ կավկազա» պարբերականը:

Saber Guardian 2013 զորավարժություններն անցկացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անհատական համագործակցության «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում և կշարունակվեն մինչև ապրիլի 24-ը: