Հենրիխ Մխիթարյան. Եվրոպական ուժեղ առաջնությունում ուժերս փորձելու ցանկություն ունեմ

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցնում, որ ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում։

«Թե Հայաստանում, և թե Դոնեցկի «Մետալուրգում» հանդես գալիս այսքան գոլ չէի խփել։ Ամեն օր չեմ մտածում, որ կարող եմ գերազանցել Ստարուխինի կամ ինչ-որ այլ ռեկորդ։

Ես եվրոպական ուժեղ առաջնությունում ուժերս փորձելու ցանկություն ունեմ։ «Շախտյորում» ինձ լավ եմ զգում, սակայն կարծում եմ, որ թիմն ինձ հասկանում է, ղեկավարությունն ինձ հասկանում է՝ գալիս է մի պահ, երբ փոփոխության կարիք է լինում։

Արդյոք եկե՞լ է դրա ժամանակը։ Մրցաշրջանի ավարտից հետո պարզ կդառնա», – Հենրիխի խոսքերն է փոխանցում Terrikon-ը։