Ասիայի գերտաքացման ռիսկերն ավելանում են. ՀԲ

Ասիական ընկերությունnերը առերեսվում են գերտաքացման աճող ռիսկի հետ, և ասիական երկրների մեծ մասի կենտրոնական բանկերը պետք է խուսափեն խթանման հետագա միջոցառումներից, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

ՀԲ փորձագետները 2013թ. Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերի սմինչև 6,5% արագացում են կանխատեսում և 2014թ.՝ մինչև 6,7%՝ 2012-ի 5,8%-ի համեմատ:

Չինաստանի տնտեսական աճը, ըստ զեկույցի, 2013թ. կկազմի 8,3%՝գերազանցելով 2012-ի 7,8%- և զիջելով 2010թ. 10,4% աճը:
ՀԲ փորձագետների կարծիքով՝ դրամա-վարկային քաղաքականության մեղմացումը գլոբալ տնտեսական անկման պայմաններում աճի հիմնական ապահովողն է եղել: Ներկայում, ըստ ՀԲ-ի, այդ քաղաքականությունը պետք է դադարեցնել, քանի որ արտաքին ռիսկերը, ինչպես օրինակ եվրոգոտու ճգնժամը, նվազել են:

«Արևելյան Ասիայի զարգացող երկրների մեծ մասը պատրաստ է արտաքին ռիսկերի կլանմանը, սակայն խթանող միջոցառումների պահպանումը կարող է անարդյունավետ լինել, քանի որ դա կարող է մեծացնել գնաճային ճնշումները», -ասել է ՀԲ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանսի գծով գլխավոր տնտեսագետ Բերտ Հոֆմանը:

Բացի այդ՝ ասիական մի շարք երկրներում աճում են վարկային, ինչպես նաև փուչիկային ակտվիների առաջացման ռիսկերը: Վերջին 14 ամսում Ֆիլիպինների բորսայական ինդեքսները աճել են 56%-ով, Թաիլանդում՝48%-ով: ՀԲ-ն 2013թ. Թաիլանդի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև до 5,3% և 2014թ.՝ մինչև до 5,3%՝ ավելի վաղ կանխատեսված 5% և 4,5%-ի համեմատ: Սա պայմանավորված է 2012-ի 4-րդ եռմասյակի արդյունաբերական արտադրանքի բարձր ցուցանիշներով, ինչպես նաև Ճապոնիայի տնտեսության ամրապնդմամբ:

Ընդ որում ՝ՀԲ-ն Վիետնամի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 5,2%՝ դեկտեմբերի 5,5% կանխտեսման համեմատ, քանի որ երկրի տնտեսությունը առերսվում է կառուցվածքային խնդիրների: