Թուրքիայում շենքի ապամոնտաժման ընթացքում հունական եկեղեցի է հայտնաբերվել

Թուրքիայի Մուղլայի շրջանի Բոդրում քաղաքում 42 տարի ժողովրդական տուն ծառայած շենքի ապամոնտաժման ժամանակ հունական եկեղեցի է հայտնաբերվել:

Թուրքական Aksam թերթի հաղորդմամբ` շենքի ապամոնտաժման ընթացքում սկսել են բացվել եկեղեցու պատերը: Ավելի ուշ պարզվել է, որ այն 280 տարի առաջ կառուցված Սբ Նիկողայոս եկեղեցին է:

Բոդրումի քաղաքապետ Մեհմեթ Քոջադոնն ասել է, որ իրենք նպատակ ունեն ամբողջությամբ վեր հանել եկեղեցին: Քաղաքապետն ընդգծել է, որ դրանով կարելի է նպաստել մշակութային տուրիզմի զարգացմանը:

Եկեղեցին տարիներ շարունակ օգտագործվել է նաև որպես պահեստ և կինոթատրոն: