Սաակաշվիլին Անկախության օրվա միջոցառմանը չի հրավիրվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես չի հրավիրվի մայիսի 26-ի Անկախության օրվա միջոցառմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Նա՝ մյուս կողմից՝ նշել է, որ երկրի ղեկավարը իրավունք ունի մասնակցելու ցանկացած միջոցառման և դիմելու ժողվրդին:

Նախագահի աշխատակազմում հայտարարել են, որ հարցի վերաբերյալ տեղեկությունն չունեն: Ըստ Կոբախիձեի՝ այդ օրը ռազմական շքերթ չի անցկացվի, սակայն միջոցառմանը ռազմական տարր կլինի:

«Հնարավոր է՝ դուրս բերվի ռազմական տեխնիկա, սակայն՝ փոքր քանակությամբ: Միջոցառման վերջնական սցենարը դեռ հստակ չէ: Հարցի ուղղությամբ հատուկ ստեղծված խումբ է աշխատում: Մենք ցանկանում ենք, որ տոն լինի ոչ միայն Թբիլիսում, այլև շրջաններում», -ասել է Կոբախիձեն: