Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է ժամացույցի տեսքով փոքր չափերի համակարգչային սարքավորման թողարկման հնարավորությունը, հաղորդում է Wall Street Journal-ը:
Ընկերությունը 2013թ. մատակարար ընկերություններից ժամացույցների բաղադրիչներ է պատվիրել, այդ թվում` 1,5-դյույմանոց սենսորային էկրան: Ապագա սարքավորման մանրամասները Microsoft-ը մատակարարների հետ քննարկել է նաև իր կենտրոնակայանում (Ռեդմոնդ):
Wall Street Journal-ի ներկայացուցիչները չեն հաղորդում, թե ինչպիսի տեսք կունենա ապագա «խելացի ժամացույցը»` չբացառելով նաև այն, որ նախագիծը հնարավոր է` կյանքի չկոչվի:
Հիշեցնենք, որ Apple, Samsung և Google ընկերություններն արդեն ձեռնամուխ են եղել «խելացի» ժամացույցների նախագծման աշխատանքներին: