ԱՄՆ-ում iPhone 5-ը կվաճառվի $99-ով

ԱՄՆ-ի մեծությամբ չորրորդ բջջային օպերատորը` T-Mobile-ը, սկսում է Apple-ի iPhone 5 սմարթֆոնի պաշտոնական վաճառքները, հաղորդում է Verge-ը:

T-Mobile-ը սարքավորումն առաջարկում է $99-ով: Սակայն այս գումարից բացի` գնորդը պարտավորվում է երկու տարվա ընթացքում վճարել ամսական $20: Սարքավորումն հնարավոր է անվճար ձեռք բերել այն դեպքում, երբ բաժանորդը փոխում է բջջային օպերատորին կամ փոխանակում սարքավորման հին մոդելի հետ:

Հիշեցնենք, որ Apple-ն ավելի վաղ հաղորդել էր iPhone-ի վաճառքի ռազմավարության փոփոխության մասին: Հրաժարվելով սմարթֆոնների երկարաժամկետ պայմանագրերի միջոցով վաճառքի տարբերակից` T-Mobile-ն առաջարկում է այն ձեռք բերել առանց կանխավճարի:

Ի դեպ` T-Mobile-ը երկար ժամանակ չէր կարողանում վաճառել Apple-ի նորագույն սարքավորումները, քանի որ ԱՄՆ-ում չուներ բարձր արագությամբ սեփական LTE ցանց: Սակայն ներկայում բջջային օպերատորի ցանցն ընդգրկում է ԱՄՆ խոշոր քաղաքները, և ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այն կծածկի ԱՄՆ տարածքի 2/3-ը:

Մեկնաբանել