Համաքաղաքային ծառատունկին Երևանում 30 հազ. ծառ ու 10 հազ. թուփ է տնկվել

Ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցած համաքաղաքային ծառատունկի ընթացքում տնկվել է ավելի քան 30 հազ. ծառ ու 10 հազ. թուփ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում ապրիլի 15-ին տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցությանը:

Հանձնարարվել է նաև պարբերաբար ոռոգել ու տնկիների համար համապատասխան խնամք ապահովել:

Խորհրդակցությանը տրանսպորտի վարչության պետին հանձնարարվել է խստորեն հետևել հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանմանը հատկապես երեկոյան ժամերին: Հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ևս 65 ավտոբուս համալրվել է GPS համակարգի սարքավորումներով:

Համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել և անցկացնել ապրիլի 24-ին նախատեսվող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Հանձնարավել է նախապատրաստվել և անցկացնել նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ, ինչպես նաև պարի համաշխարհային օրվան նվիրված ու ջազի միջազգային փառատոնի միջոցառումները: