Ռազմական ծախսերն աշխարհում անկում են ապրել 15 տարվա մեջ առաջին անգամ․ SIPRI

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI ) տվյալների համաձայն՝ զենքի համաշխարհային ծախսերը անցյալ տարի կրճատվել են վերջին 15 տարում առաջին անգամ, հաղորդում է BBC-ն։

Ինչպես հաղորդվում է ինստիտուտի զեկույցում, անցյալ տարի նկատվել է հավասարակշռության խախտում․ այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները հակված են խնայողության, Արևելքում ռազմական կարիքների ծախսերն աստիճանաբար աճում են։

Ընդհանուր առմամբ՝ 2012թ․ աշխարհում սպառազինությունների վրա ծախսվել է $1,75 տրլն՝ 0,5%-ով պակաս՝ 2011թ․ համեմատ։

Սպառազինության ծախսերն աճել են Ռուսաստանում, Չինաստանում, Մերձավոր Արևելքում և Միացյալ Նահնագներում, որը շարունակում է առաջատար մնալ այս ցուցանիշով․ ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ռազմական բոլոր ծախսերի 39%-ը։

Մեկնաբանել