1,12 մլն դրամի մուտք պետբյուջե` բնապահպանական տուգանքներից

Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.04-13.04.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 980 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 260 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, հաղորդում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հայտնաբերված խախտումները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ ոլորտներին:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 187,5 հազ. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 64,5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում առգրավվել է 48 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:

Լոռու տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 9 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 570.0.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,12 մլն դրամ գումար: