Հենրիխ Մխիթարյան. Ինձ անվանում են բազայի նախագահ

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վելիկիյ ֆուտբոլին» տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր համար հաջող դասավորվող մրցաշրջանի մասին։

«Ինձ կոչում են բազայի նախագահ։ Ինձնից բացի ոչ ոք այստեղ չի ապրում։ Ինձ հարկավոր չէ ամեն օր 25 րոպե ժամանակ ծախսել մարզումներին հասնելու համար։

Շատ հաճելի կլինի լսել Գայտանային, ով ինձ խոստացել է հիմնը հայերեն լեզվով երգել։ 23 գնդակ ցանկանում եմ խփել, որպեսզի հաղթեմ վեճը։

Թիմակիցներս անընդհատ ինձ օգնում են։ Սրնան ասաց, որ 11 մետրանոց հարվածները ես կիրացնեմ»,- ասել է Հայաստանի հավաքականի առաջատարը։