Բոստոնում մարաթոնյան վազքի վերջնագծի մոտ պայթյուններ են որոտացել

Բոստոնում մարաթոնյան վազքի վերջնագծի մոտ երկու պայթյուն է որոտացել․ տեղի ոստիկանության վերջին տվյալներով՝ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 28-ը։

Դեպքի վայրից ստացվող տեսանյութերում երևում է՝ ինչպես են շտապօգնության աշխատակիցները տեղափոխում արնաշաղախ հանդիսատեսների:

Ըստ CNN-ի՝ ականատեսների վկայությամբ՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռեստորանի առաջ:

Նշենք, որ մարաթոնյան վազքին մասնակցել է շուրջ 27 հազար վազորդ, և պայթյունները որոտացել են նրանց՝ եզրագիծը հատելուց շուրջ 3 ժամ անց:

Մեկնաբանել