Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանումը կրճատվել է

2013թ. հունվար-մարտին Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է համապատասխանաբար 4,4%-ով և 4,3%-ով: Այսպես՝ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանում արդյունահանվել է 10,8 մլն տ նավթ և 4,4 մլրդ խմ գազ:

2013թ. Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումը կազմում է 43,2 մլն տ, և գազինը՝ 28,8 մլրդ խմ: