Վրացիների 84%-ը կողմ է, որ վրացական արտադրանքը վերադառնա Ռուսաստան

Վրաստանի բնակչության 84%-ը կողմ է, որ վրացական արտադրանքը վերադառնա Ռուսաստանի շուկա: Բնակչության 3%-ի համար դա անընդունելի է, վկայում են ամերիկյան Ազգային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) հարցման արդյունքները, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Հարցման տվյալների համաձայն՝ բնակչության 42%-ը Ռուսաստանը սպառնալիք է համարում Վրաստանի համար, 23%-ը հյուսիսային հարևանի մեջ որևէ վտանգ չի տեսնում:

Հարցման մասնակցիների 63%-ը կողմ է Աբխազիայի հետ երկաթուղային հեռաահաղորդակցության վերականգնմանը:

Հարցումներին մասնակցել է 3,1 հազ. մարդ Վրաստանի տարբեր շրջաններից:

Մեկնաբանել