Հենրիխ Մխիթարյանը Չելսիո՞ւմ

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիտարկում է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը, ով լոնդոնյան ակումբում կարող է փոխարինել Ֆրանկ Լեմպարդին: Այս մասին հայտնում է Bleacherreport.com-ը:

«Մխիթարյանն իր խաղաոճով ամենամոտն է Լեմպարդին այն ֆուտբոլիստներից, ում «Չելսին» կարող է գնել տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իհարկե, խոսքը հարմար գնի մասին է», – գրում է կայքը:

Տեղեկությունների համաձայն` Մխիթարյանը գրավել է «Չելսիի» գլխավոր սկաուտ Պիտ դե Վիսերի ուշադրությունը: