Moody’s-ն իջեցերել է Չինաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը Չինաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը դրականից իջեցրել է կայուն՝ վարկանիշը պահպանելով նույն մակարդակում՝ Аа3:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ Չինաստանւոմ իրադրութունը շարունակում է կայուն մնալ, քանի որ երկիրն արտաքին ֆինանսավորումից կախվածության մեջ չի գտնվում, հետևապես՝ Պեկինի՝ արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը սահմանփակ է:

Մյուս կողմից՝ ըստ Moody’s-ի՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացման, ինչպես նաև վարկավորման աճի զսպման գործըթնացն այդքան էլ հաջող չի ընթացել, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր: Հենց դրանով էլ պայմանավորված է վարկանիշի բարձրացման հավանականությունը նվազել է:

Moody’s-ը 2013-2014թթ. Չինաստանում 7,5-8% տնտեսական աճ է կանխատեսում: Այնուհետ, երբ տնտեսության արդիականացմանն ուղղված բարեփոխումներն ավարտվեն, ՀՆԱ-ի աճը առավել զուսպ կլինի՝ 5%-7%:
Չինաստանի ազգային վիճակագրոկան ծառայությունը երկուշաբթի հրապարակել է 2013թ. 1-ին եռամսյակի ցուցանիշները, ըստ որոնց՝ երկրի ՀՆԱ-ի աճը տարեկան կտրվածքով կազմել է 7,7%:

Ապրիլի 9-ին միջազգային վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Fitch-ը, Չինաստանի օտարերկրյա արժույթով թողարկողի երակարաժամկետ վարկանիշը անփոփոխ է թողել՝ A+՝ իջեցնելով ազգային արժույթթվ թողարկողի վարկանիշը՝ АА- -ից А+:

Գործակալության գնահատականների համաձայն՝ երկրի ներքին պարտքը 2012թ. աճել է մինչև ՀՆԱ-ի 25,1%՝ 2011-ի ՀՆԱ-ի 23,4%-ի համեմատ, որի արդյունքում պետպարտքի ընդհանուր մակարդակը կազմել է 49,2%:

Համաշխարհային բանկը ապրիլի 15-ին հրապարակած զեկույցում 2013թ. Չինաստանում 8,3% տնտեսական աճ է կանխատեսել, որը կգերազանցի 2012-ի 7,8%-ը՝ զիջելով 2010թ. 10,4% աճը:

Մեկնաբանել