Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ին Հայաստան կայցելի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Մեկնաբանել