ԱԺ-ում քննարկվում է Ծրագրային բյուջետավորման գործընթացը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Ծրագրային բյուջետավորման գործընթացը» թեմայով, հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Հիմնական զեկույցով հանդես կգա ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և կներկայացնի Ծրագրային բյուջետա­­վորման առավելությունները, բացասական կողմերը, ներդրման հիմնախնդիրները և հնարավոր փուլերը:

Թեմայի շրջանակում զեկույցով հանդես կգան նաև «ԱՎԱԳ Սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը և ընկերության գլխավոր խորհրդական Լևոն Բարխուդարյանը:

Մեկնաբանել