Ապրիլի 17-ին Քանաքեռ-Զեյթունը մասամբ կջրազրկվի

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 17-ին որոշ ժամանակով կդադարեցվի ջրամատակարարումը:

Ինչպես հաղորդում են «Երևան Ջուր» ընկերությունից, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 17-ին` ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուռուցքաբանության կենտրոնի, Սրտաբանության ինստիտուտի, Քանաքեռի 1-17, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Զաքյան և Մ.Մելիքյան փողոցների առանձնատների, Թբիլիսյան խճուղու 1-10 շենքերի, Սարկավագի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Մեկնաբանել