Գրողների համաշխարհային ասոցիացիայի մրցանակը` Թուրքիայում բանտարկված գրողին

Գրողների համաշխարհային ասոցիացիայի (PEN) ԱՄՆ-ի մասնաճյուղը Բարբարա Գոլդսմիթի անվան «Գրելու ազատության» մրցանակ է շնորհել Թուրքիայում բանտարկված գրող, թարգմանիչ, ակտիվիստ Այշե Բերքթային, հաղորդում է CNNTurk-ը:

Այշե Բերքթայը ձերբակալվել է 2011թ. «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակում` ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով:

«Գրելու ազատության» մրցանակը տրվում է գրողներին, որոնք ձերբակալվեն են ազատությունը պաշտպանելու համար:

Ասոցիացիայի նախագահ Փիթեր Գոդուինն ասել է, որ կանանց և մշակութային գործիչների իրավունքները պաշտպանող Այշե Բերքթայն այլևս չպետք է բանտում մնա: Նա, մեղադրելով Թուրքիայի իշխանություններին ահաբեկչության մեջ, պահանջել է անհապաղ ազատ արձակել Այշե Բերքթային: