Ադրբեջանի ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրվել

Ապրիլի 16-ին Բաքվի դատարանը կալանք է դրել ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի բանկային հաշիվների վրա, հաղորդում է contact.az-ը:

Կալանքը դրվել է դատական գործի շրջանակում, որը սկսվել է Բաքվի մետրոպոլիտենի ղեկավար Թագի Ահմեդովի ներկայացրած հայցի հիման վրա՝ դեռ 2012թ. ապրիլին հրապարակված հոդվածի առնչությամբ:

Նա նշում է, որ հոդվածով վիրավորանք է հասցվել իր պատվին ու արժանապատվությունը և պահանջել է 200 հազ. մանաթ փոխհատուցում:

Առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր հայցը՝ թերթին պարտավորեցնելով վճարել 30 հազ.մանաթ: Վճիռը ուժի մեջ են թողել ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանները:

Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Ռահիմ Գաջիևը չի բավառել, թերիթ տպագրությունը կարող է դադարեցվել:

«Ազադլիգը» ևս 30 հազ. մանաթ տուգանք պետք է վճարի «Բինա» առևտրի կենտրոնի տնօրենին: