Ռաբբիները Մերկելին պարգևատրել են թլպատման համար

Եվրոպացի ռաբբիների կոնգրեսը (CER) Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շնորհել է Իմանուիլ Յակոբովիցի անվան մրցանակ: Գերմանիայի առաջնորդը պարգևատրվել է հրեական համայնքին և նրա սովորույթներին, այդ թվում՝ թլպատմանն աջակցելու համար:

«Գերմանիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի կրոնական համայնքները երախտագիտությամբ են ընդունել Մերկելի որոշումը, որով նա պաշտպանել է այդքան կարևոր կրոնական պրակտիկան», – ասված է ռաբբիների հայտարարության մեջ:

Կոնգրեսը նաև ընդգծել է Մերկելի ներդրումը Եվրոպայում հակասեմականության դեմ պայքարում: CER-ի նախագահ Փինխաս Գոլդշմիդտն ասել է, որ Մերկելը քիչ ջանք չի գործադրել ազգամիջյան ներդաշնակության հասնելու համար: Նա Գերմանիայի կանցլերին անվանել է հրեական համայնքի բարեկամ:

Մրցանակի շնորհման արարողությունը կկայանա մայիսի 22-ին Բրյուսելում:

2012թ. հոկտեմբերին Գերմանիայի կառավարությունը հաստատել է օրինագիծ, որը կոչված է կարգավորել թլպատման գործընթացը: Արգելքը, որով թլպատումը հավասարեցվում է առողջությանը վնաս հասցնելուն, մեծ վրդովմունք է առաջացրել Գերմանիայի հրեական և մուսուլմանական համայնքներում:

Օրենքի համաձայն՝ թլպատումը կթույլատրվի այն դեպքում, եթե իրականացվի համապատասխան կրթություն ու վկայական ունեցող անձանց կողմից: