Մուշարաֆին արգելել են առաջադրվել խորհրդարանական ընտրություններին

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին արգելել են առաջադրվել խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է BBC-ն։

Օրենսդիր մարմնի ընտրությունները նշանակված են այս տարվա մայիսին։

Ապրիլի 7-ին Մուշարաֆին թույլատրվել էր իր թեկնածությունն առաջադրել հեռավոր հյուսիսային Չիտրալ շրջանից, իսկ մինչ այդ նրան մերժել էին երկու այլ շրջաններում առաջադրվելու հարցում։

Սակայն ապրիլի 8-ին նախկին նախագահին ներկայացին պետական դավաճանության մեջ մեղադրանքներ։

Մուշարաֆը Պակիստանի նախագահն է եղել 2001-2008 թթ․։

Վերջին չորս տարիները նա անցկացրել է կամավոր արտաքսման մեջ՝ հայրենիք վերադառնալով այս տարվա մարտի 24-ին։

Հայերնիքում Մուշարաֆի դեմ առաջադրված են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության նպատակով դավադրության մեջ։

Մեկնաբանել