Հենրիխ Մխիթարյան. Գիտեմ Ստարուխինի ռեկորդի մասին, բայց նրա խաղերը չեմ դիտել

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Ուկրաինական ֆուտբոլին»։

«Հնարավոր է, որ «Դինամոյի» հետ խաղից հետո թիմը դեռ չի կարողացել վերականգնել ուժերը։ Չէ՞ որ Կիևում դժվարությամբ հաղթանակի հասանք։ «Զարյայի» հետ խաղում ևս մեծ էր ցանկությունը, սակայն գրոհների վերջում ինչ-որ բան չէր ստացվում։ Սակայն գլխավորն այն է, որ արդյունքում հաղթեցինք 3։0 հաշվով։

Իհարկե, գիտեմ Ստարուխինի ռեկորդի մասին։ Բայց, ցավոք, նրա խաղերը չեմ դիտել։ Եթե հնարավորություն լինի, մեծ հաճույքով կդիտեմ նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունը», – ասել է հայազգի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Հենրիխը դեռ 4 գոլ պետք է խփի 1979 թվականին Ստարուխինի գրանցած ռեկորդը կրկնելու համար, ով խփել էր 26 գոլ։

Մեկնաբանել