Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բ.Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը և խորին ցավակցություն հայտնել Նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Մեկնաբանել