Մեր քաղաքի կինոթատրոնները

Խորհրդային տարիներին իր կինոթատրոններով հայտնի Երևանում այսօր մեկ ու կես կինոթատրոն կա: Անհետացած կինոթատրոնների մասին խոսում են Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, «Մոսկվա» կ/թ տնօրեն Մարտին Ադոյանն ու մեր քաղաքում հայտնի կինոսեր Մելիք Կարապետյանը: