Գվինեթ Փելթրոուն հոլիվուդյան ամենաատելի աստղն է. Star ամսագիր

Ամերիկյան Star ամսագրի կազմած վարկանիշի համաձայն՝ ամերիկացիների համար դերասանուհի Գվինեթ Փելթրոուն Հոլիվուդի ամենաատելի աստղն է: Ցանկի թոփ եռյակում են Քրիսթեն Ստյուարտն ու Ջենիֆեր Լոպեսը, հաղորդում է The Fox News-ը:

Եվ այսպես՝ հարցվածների մոտ ամենամեծ հակակրանքն առաջացրել է «Սիրահարված Շեքսպիր» ֆիլմի աստղ Գվինեթ Փելթրոուն, որը, շատերի կարծիքով, ունի «չափազանց ճիշտ և անբասիր կերպար», վարում է առողջ կենսակերպ և հաճախում մարզադահլիճ: Պարզվում է՝ այս ամենը չի առաջացնում մարդկանց համակրանքը: Երկրորդ տեղում է «Մթնշաղը» վամպիրական սագայի աստղ Քրիսթեն Ստյուարտը, որը հանրությանը հիասթափեցրել է իր ոչ պակաս «մութ» սիրավեպերով:

Երրորդ տեղում հայտնված Ջենիֆեր Լոպեսը, պարզվում է, մարդկանց համար ատելի է չափից շատ ինքնասիրահարված լինելու համար:

Star ամսագրի «ատելիների» ցանկում են նաև Մադոննան, Քիմ Քարդաշյանը, Անջելինա Ջոլին և այլք:

Ցանկն ամբողջությամբ այսպիսին է.

20. Քրիս Բրաուն
19. Ջեսի Ջեյմս
18. Թեյլոր Սվիֆթ
17. Շայա Լաբաֆ

16. Լինդսի Լոհան
15. Անջելինա Ջոլի

14. Ջեյ Լենո
13. Էշթոն Կատչեր

12. Լեան Ռայմս
11. Քիմ Քարդաշյան

10. Քրիս Ջեներ

9. Էն Հեթեուեյ

8. Ջասթին Բիբեր
7. Մադոննա
6. Մեթ Լաուեր
5. Քեթրին Հեյգլ

4. Ջոն Մեյեր
3. Ջենիֆեր Լոպես

2. Քրիսթեն Ստյուարտ

1. Գվինեթ Փելթրոու