Իրանը ուրանը մինչև 50% կհարստացնի այն ժամանակ, երբ ցանկանա. Իրանցի պաշտոնյա

Իրանի համար բարդ չի լինի ուրանը հարստացնել մինչև 50% այն պահին, երբ ցանկացած պահի: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին, հաղորդում է «Ռիա նովոստին»: «Ներկայում մենք մտադիր չենք ուրանը 20%-ից ավել հարստացնել, սակայն եթե որոշակի անհրաժեշտություն լինի, հատկապես նավերի և սուզանավերի համար, այդ դեպքում Իրանը ուրանը կհարստանցի մինչև 50%», -ասել է Դավանին:

Ն րա խոսքով՝ միջուկային վառելիքով սուզանավերը Իրանին անհրաժեշտ կլինեն ստորգետնյա լայնամասշտաբ զորավարժությունների համար:

Մեկնաբանել