Intel-ը խոստանում է 200-դոլարանոց սենսորային նեթբուք թողարկել

Ամերիկյան Intel տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս խոստացել են, որ մոտ ապագայում շուկայում կհայտնվի նեթբուքի և պլանշետի հիբրիդը, որը կունենա սենսորային էկրան և կարժենա $200, հաղորդում է Cnet-ը:

Ընկերության գլխավոր տնօրեն Փոլ Օտելինին հայտարարել է, որ մինչև տարեվերջ շուկայում կհայտնվի Bay Trail սերնդի Atom պրոցեսորների բազայով աշխատող սենսորային էկրանով սարքավորումը, որի մեկնարկային արժեքը կկազմի $200:

Հիբրիդային նոր սարքավորումը կաշխատի Windows 8 օպերացիոն համակարգով: Դատելով Օտելինիի խոսքից` կարելի է եզրակացնել, որ խոսքը նեթբուքի մասին է: Տեխնիկական բնութագրիչների առումով այն իրենից կներկայացնի նեթբուքի և պլանշետի միջին տարբերակը:

Ակնկալվում է, որ քառամիջուկ Atom Bay Trail պրոցեսորները շուկայում կհայտնվեն 2013թ. 2-րդ կիսամյակում:

Մեկնաբանել