Թուրքիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնվի. Դավութօղլու

Թուրքիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում վերականգնի խախաղությունը: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսասատնի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, որ պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, հաղորդում է TRT Haber-ը:

Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է ինչպես Ղարաբաղյան հակամարտության հարցը, այնպես էլ Սիրիայում ճգնաժամը:

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ստամբուլում տեղի է ունենում նաև Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի երրորդ նիստը: