«Ազգային հիփոթեքային ընկերությունը» տեղաբաշխել է 1 մլրդ դրամի պարտատամոս

2013թ. ապրիլի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը, ասված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է բորսայի 5 անդամ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,250,000,000 դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,559,170.4 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9,5006%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: