Չավի. Երազում ենք կրկին խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ իր թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել այս կազմով:

««Ուեմբլի» մարզադաշտը մեզ ուրախ շատ րոպեներ է պարգևել: Այստեղ երկու եզրափակիչ ենք անցկացրել և երկուսում էլ հաղթել ենք: Այժմ երազում ենք կրկին դուրս գալ եզրափակիչ: Դժվար կլինի, սակայն ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնվել այնտեղ: Միշտ հաճույքով ենք ժամանել Լոնդոն, հատկապես` «Ուեմլբի»:

1992թ-ին մեզ հաղթանակ բերեց Կումանի գոլը: Երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մենք տիրում էինք նախաձեռնությանը և արդարացիորեն հաղթեցինք: Այդպես էր նաև 2009թ եզրափակչում նույն «Յունայթեդի» հետ խաղում: Վերջին 4-5 տարում գերազանց ենք հանդես գալիս: «Բարսելոնայի» ներկայիս կազմը դեռ կարող է մեծ հաջողությունների հասնել», – Չավիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ երզափակիչ դուրս գալու «Բարսելոնան» ուժերը կչափի«Բավարիայի» հետ: