Ապրիլի 18-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ապրիլի 18-ին` ժամը 13:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ, հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը` Երևանի ավագանու անդամի թեկնածուի ինքնաբացարկի դիմումի մասին; Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պաշտոնական պարզաբանման մասին; «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումի մասին; Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղականքի քննարկում: