Բարսելոնան հետաքրքրվում է Ռունիի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի նկատմամբ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային դուր չի եկել թիմի խաղն առանց Լիոնել Մեսսիի: Դրա հետ կապված, ամռանը «Բարսայի» ղեկավարությունը մտադիր է թարմացնել հարձակման գիծը: Իսպանական ակումբ տեղափոխվելու հավակնորդներից մեկը հենց Ուեյն Ռունին է: Բացի այդ, դիտարկվում է նաև «Բավարիայի» և «Բորուսիայի» հարձակվողներ Մարիո Գոմեսին և Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու հնարավորությունը:

Հաղորդվում է նաև, որ Ռունիի տրանսֆերը չի ազդի Նեյմարի տեղափոխության վրա, քանի որ կատալոնական ակումբից, ամենայն հավանականությամբ, կհեռանանք Ալեքսիս Սանչեսը և Դավիդ Վիլյան:

Մեկնաբանել