Հզոր պայթյուն Տեխասում․ կա ավելի քան 100 վիրավոր, զոհերի հստակ թիվը հայտնի չէ

Ամերիկյան Տեխաս նահանգում պարարտանյութերի արտադրության գործարանում հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 մարդ։ Մոտ 40 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հաղորդում է BBC-ն։

Ինչպես հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը, զոհերի հստակ թիվը հայտնի չէ։

Գործարանը գտնվում է Տեխասի Ուեսթ քաղաքում։

Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։ Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի տեղում հրդեհ է բռնկվել մի քանի շինություններում, որոնցում հնարավոր է՝ մարդիկ են արգելափակված։ Պայթյունի հետևանքով վնասվել և ավերվել են տասնյակ շենքեր, այդ թվում՝ դպրոց և ծերանոց։

Տուժածների հստակ թիվն առայժմ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ վիրավորների տեղափոխման համար ներգրավված է վեց ուղղաթիռ և արտակարգ ծառայությունների բազմաթիվ մեքենաներ։

Մեկնաբանել