Իրանը Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսին նոր տեխնիկա է ցուցադրել

Ապրիլի 18-ին Իրանում նշվում է Զինված ուժերի օրը, և այս կապակցությամբ Իրանում զորահանդես է ընթանում, հաղորդում է իրանական FARS-ը:

Զորահանդեսին մասնակցում են զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Սեպահ» կորպուսը, ցամաքային և ռազմաօդային ուժերը: Շքերթն անցկացվում է Իրանի նախկին առաջնորդ այաթոլլա Խոմեյնիի դամբարանի հարակից տարածքում:

Զորահանդեսին ներկա են նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, պաշտպանոթյան նախարար Ահմեդ Վահիդին և բարձրաստիճան այլ զինվորականներ ու դիվանագետներ:

Զորահանդեսին կներկայացվի նոր զրահատեխնիկա, ինչպես նաև ռազմական հեռահաղորդակցությունների ոլորտում ունեցած նվաճումները:

Մեկնաբանել