ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը` ՀՀ ՊՆ-ում

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ապրիլի 17-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշչիցայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև հակամարտության շփման գծում կողմերի միջև վստահության հաստատման հնարավոր ուղիների վերաբերյալ: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Մեկնաբանել