Google Glass-ն արդեն eBay-ում է

Առցանց առևտրով զբաղվող eBay կայքում հայտնվել է Google Glass-ի վաճառքի մասին հայտարարությունը, հաղորդում է Forbes-ը: Google-ի «խելացի ակնոցի» ընթացիկ գին է սահմանված $94,3-ը:

eBay-ի տվյալների համաձայն` սարքավորումը տրամադրվում է բոլորովին նոր վիճակում:

Հիշեցնենք, որ մինչ այժմ Google Glass-ը կարող էին ձեռք բերել միայն ընտրյալները` այն մի քանի հազար մարդիկ, որոնք ընտրվել էին #ifihadglass մրցույթի շրջանակում: Ընկերությունը հնարավորություն էր տվել նրանց ձեռք բերել ակնոցը $1,5 հազ-ով:

Google պաշտոնական կայքում հնարավոր է ձևաթուղթ լրացնել` տեղեկանալու Google Glass-ի զանգվածային տարածման մասին: http://www.google.com/glass/start/ Ընկերության ներկայացուցիչները հույս են հայտնում, որ դա տեղի կունենա 2014թ.:

Հիշեցնենք, որ Google Glass սարքավորման մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին, իսկ մարտի 8-17-ը Տեխասում անցկացված South by Southwest (SXSW) համաժողովի շրջանակում պատմել է Glass «խելացի» ակնոցի համար նախատեսված առաջին հինգ բջջային ծրագրերի մասին:

Օրերս Google-ը հայտարարել էր, որ Google Glass-ի մատակարարումը ծրագրային մշակման մասնագետներին կսկսվի առաջիկա ամսում:

Մեկնաբանել